Արժանապատիվ
կյանքի համար

Զարուհի Բաթոյան

Հիմնախնդիրներ

education icon

Կրթություն

Activity icon

Զբաղվածություն

Accessibility icon

Մատչելիություն

Օրենքների կիրարկում

Ներառական քաղաքականություն

Կանայք և երեխաներ

Լուսանկարներ

Կենսագրություն

  • 2017 թ.-ի Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է ավագանու թեկնածու՝ ԵԼՔ դաշինքի կողմից:
  • 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն)։
  • 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
  • «Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» (2009թ․) և «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտությունների (2014 թ.) հեղինակն է։
  • Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ աշխատել է, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ: 2016 թվականին արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին «Ներառման խթանում» անվանակարգում, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
  • 2014 թվականին «Էրեբունի-Երևան-2796»-ին ընդառաջ համակարգել է 2796 երևանցիների շրջանում անցկացվող ստորագրահավաք-ակցիան, որի նպատակն էր կոչ անել Երևանի քաղաքապետարանին` ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարները:
  • 2014 թվականից «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմադիր նախագահն է:
  • 2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը:
  • 2012-ին և 2013-ին Էրեբունի-Երևան տոնին ընդառաջ նախաձեռնել է «Երևանը նաև իմ քաղաքն է» կարգախոսով ակցիա-քայլարշավ, որը նվիրված էր մայրաքաղաքի մատչելիության խնդրին և նպատակ ուներ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար անխոչընդոտ միջավայրի ստեղծմանը:
  • «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։
  • 2012 թվականից «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրենն է, որը հիմնադրվել է նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը։
  • 2006-ից վերապատրաստումներ է իրականացնում Երևանի բուհերում և ներառական կրթություն իրականացնող դպրոցներում` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառական կրթության մասին իրազեկության բարձրացմանը:
  • 1999-2017 թվականը աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու:
  • 2008-2009 թվականները սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»:
  • Ծնվել է 1979 թ.-ի սեպտեմբերի 29-ին Երևանում: Ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն), իսկ 2008 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

Գրե՛ք ինձ