Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ամրագրվեցին

Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ամրագրվեցին, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքներին:

Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը հաշմանդամության հիմքով, մյուս կողմից սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ, բացակայում են երաշխիքներ խելամիտ հարմարեցումների տրամադրման համար այն պարագայում, երբ աշխատողն աշխատանքի ընթացքում է ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ:

Օրենսդրական փոփոխությամբ հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանվեց, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, այն պարագայում միայն, եթե առկա է հակացուցման եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյա:

Օրենքում ամրագրվեց, որ աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով, ինչպես նաև որպես աշխատանքի նորմալ պայմանների ապահովում սահմանվեց խելամիտ հարմարեցումներ տրամադրելը:

Ի լրումն վերը նշվածի, 2023 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունների պարտավորություններում ամրագրվեց, որ աշխատողների տեղահանման պլանը պետք է կազմված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հիման վրա: