2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքը ստացել է 21 տոկոս ձայն կամ 70731 քվե։ Երևանի ավագանիում դաշինքը կունենա 14 մանդատ։ Դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը չգնաց ավագանի, ինչի արդյունքում մանդատ ստացավ Զարուհի Բաթոյանը։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Երևանի ավագանին օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ:
ԵԼՔ դաշինքի ավագանիներն են․
- Հարությունյան Արայիկ Էդուարդի (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն)
- Խաժակյան Դավիթ Ռուբենի (Լուսավոր Հայաստան Կուսակցություն)
- Բախշյան Անահիտ Ներսեսի (Լուսավոր Հայաստան Կուսակցություն)
- Աթյան Աշոտ Միխայիլի (Հանրապետություն Կուսակցություն)
- Սիմոնյան Ալեն Ռոբերտի (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն)
- Խաչատրյան Անի Արշալույսի (Հանրապեոտւթյուն Կուսակցություն)
- Սամսոնյան Անի Տաճատի (Լուսավոր Հայաստան կուսակցություն)
- Ավինյան Տիգրան Արմենի (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն)
- Ղահրամանյան Սերգեյ Արսենի (Լուսավոր Հայաստան Կուսակցություն)
- Վարդանյան Թեհմինա Խաչատուրի (Հանրապետություն կուսակցություն)
- Աղաջանյան Էդուարդ Արթուրի (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն)
- Բաբայան Հարություն Վիլիկի (Լուսավոր Հայաստան Կուսակցություն)
- Տեր-Մարգարյան Տիգրան Գեղամի (Հանրապետություն Կուսակցություն)
- Բաթոյան Զարուհի Վալերիանի cialis 20mg (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն)
Արդյունքում ՀՀԿ-ն ստացավ 46 մանդատ, Երկիր Ծիրանին՝ 5: