Զարուհի Բաթոյանը շուրջ 20 տարի աշխատել է հասարակական ոլորտում և ներգրավված է եղել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության գործընթացում: Նա հավատում է, որ հասարակությունը չի կարող զարգանալ առանց բոլոր անդամների լիարժեք և արդյունավետ ներառման: Այն ծրագրերը և քաղաքականությունը, որոնք միայն մի խումբ մարդկանց համար են և բացառում են մյուսներին, չեն կարող ապահով լինել, քանի որ մեզնից յուրաքանչյուրը ամեն պահ կարող է հայտնվել «բացառվածների» խմբում:
- 2021 թվականին հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
- 2019 թվականի հունվարի 18-ից 2020 թվականի նոյեմբերի 20-ը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։
- 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
- 2017 թ.-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքից:
- 2016-2019 թվականներին հանդիսացել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
- Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ աշխատել է, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ:
- 2016 թվականին արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին «Ներառման խթանում» անվանակարգում, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
- 2014 թվականին «Էրեբունի-Երևան-2796»-ին ընդառաջ համակարգել է 2796 երևանցիների շրջանում անցկացվող ստորագրահավաք-ակցիան, որի նպատակն էր կոչ անել Երևանի քաղաքապետարանին` ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարները:
- 2014 թվականից «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմադիր նախագահն է:
- 2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը:
- 2012-ին և 2013-ին Էրեբունի-Երևան տոնին ընդառաջ նախաձեռնել է «Երևանը նաև իմ քաղաքն է» կարգախոսով ակցիա-քայլարշավ, որը նվիրված էր մայրաքաղաքի մատչելիության խնդրին և նպատակ ուներ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար անխոչընդոտ միջավայրի ստեղծմանը:
- «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։
- 2006-ից վերապատրաստումներ է իրականացնում Երևանի բուհերում և ներառական կրթություն իրականացնող դպրոցներում` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառական կրթության մասին իրազեկության բարձրացմանը:
- «Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» (2009թ․) և «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտությունների (2014 թ.) հեղինակն է։
- 1999-2017 թվականը աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու:
- 2008-2009 թվականները սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»:
- Ծնվել է 1979 թ.-ի սեպտեմբերի 29-ին Երևանում: Ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն), իսկ 2008 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: