Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մեր երկրում հաշմանդամություն ունեցող ուղեւորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարմամբ:
2023 թվականի հունվարի 1-ից ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
2024 թվականի հունվարի 1-ից սահմանվում է մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար:
Օրենքով կարգավորվում են նաև վարորդների պարտականություններին և աջակցող միջոցների տեղափոխմանը առնչվող հարցերը: