Զարուհի Բաթոյանը մասնակցեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման մասին ՀՀ կառավարության զեկույցի դիտարկմանը, որը տեղի ունեցավ մարտի 25-30-ը ՄԱԿ-ում (Ժնև):
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն https://www.cialissansordonnancefr24.com/ մինչ դիտարկումը լսեց հասարակական կազմակերպություններին:
Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ներկայացնում էին՝ Զարուհի Բաթոյանը («Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»), Մուշեղ Հովսեփյանը («Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ), Արմեն Ալավերդյանը («Ունիսոն» հասարական կազմակերպություն), Անի Ասատրյանը («Ունիսոն» հասարական կազմակերպություն),, Մարիետա Թեմուրյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Սուսաննա Դավթյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ) և Կարինե Գրիգորյանը («Ագաթ» հասարական կազմակերպություն):
– Գոյություն չունի միջգերատեսչական որևէ մարմին, որը պատասխանատվություն կկրի ազգային օրենսդրության իրականաման համար, որը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տարբեր ոլորտներում: Չկա ներառական մոտեցում երկրի արգացման ծրագրերում, – իր ելույթում նշեց Զարուհի Բաթոյանը, – ըստ ՀՀ կառավարության մոտեցուման հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդիրն է, և երբ խոսքը գնում է ներառական կրթության մասին, միայն այդ ժամանակ հիշում են նաև ԿԳՆ գործաույթների մասին:
Կառավարությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրեց կատարված աշխատանքները և պատասխանեց կոմիտեի անդամների հարցերին:
Հայաստանի հատուկ զեկուցող Ջոնաս Ռուսկուսը շնորհակալություն հայտնեց Կոնվենցիան վավերացնելու, Կոմիտեի հարցերին պատասխանելու և համընդհանուր ներառական կրթության անցնելու համար։ Նա կարևորեց օրենքի նախագծի ստեղծումը, նշելով, որ մտահոգված է դրանում տեղ գտած մի քանի դրույթներով։ Հատուկ զեկուցողը մտահոգված էր Սահմանադրության և օրենքի նախագծում տեղ գտած հաշմանդամության կանխարգելման մասին դրույթը և հաշմանդամության սահմանումը: