2021 թվականին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Բաթոյանն իր աշխատանքային գործունեությունը կիրականացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում: