Նորություններ

Փոփոխության ենթարկվեց «Կրթության մասին» օրենքը

Ազգային ժողովն ընդունեց Զարուհի Բաթոյանի «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածը. այն սահմանում է պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այս հոդվածը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանը կրթության ոլորտում վաղուց որդեգրել է համընդհանուր ներառման սկզբունքը եւ հատուկ դպրոցներ բացելու […]

Կարդալ ամբողջը

Կավելանա ժեստերի լեզվով հաղորդումների ծավալը

Ազգային ժողովն ընդունել է «Տեսալսողական մեդիայի» մասին և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնց հեղինակը պատգամավոր Զարուհի Բաթոյանն է: Հեղինակն առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը, ինչպես նաև սահմանել ժեստերի լեզու հասկացությունը. «ժեստերի լեզու՝ լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսեւորվում է ձեռքերի իմաստավորված շարժումներով՝ դիմախաղի, շրթունքերի շարժումների եւ մարմնի […]

Կարդալ ամբողջը

Լույս է տեսել Զարուհի Բաթոյանի բանաստեղծությունների ժողովածուն

Լույս է տեսել Զարուհի Բաթոյանի «Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար» բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ Հոկտեմբերի 2-ին «Զանգակ» գրատանը: Ժողովածուի բանաստեղծությունները մեծ քաղաքում բարդ հասարաքաղաքական կյանքով ապրող փխրուն կնոջ մասին են, որը, սակայն, չկորցնելով մարդկային ամենանուրբ զգացումները, վերապրում, քաղաքային առօրյայի, մշակույթի բոլոր դետալները վերածում է սեփական զգացմունքների թարգմանության: Շինհրապարակից լսվող աղմուկը, քաղաքից հեռացող մարդկանց […]

Կարդալ ամբողջը

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ամրագրվեցին

Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ամրագրվեցին, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքներին: Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը հաշմանդամության հիմքով, մյուս կողմից սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ, բացակայում են երաշխիքներ խելամիտ հարմարեցումների տրամադրման համար այն պարագայում, երբ աշխատողն […]

Կարդալ ամբողջը

Ընդունվել է ներհամայնքային տրանսպորտի մատչելիության վերաբերյալ նախագիծը

Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մեր երկրում հաշմանդամություն ունեցող ուղեւորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարմամբ: 2023 թվականի հունվարի […]

Կարդալ ամբողջը

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր

2021 թվականին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Բաթոյանն իր աշխատանքային գործունեությունը կիրականացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում:

Կարդալ ամբողջը

Ազգային ժողովն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը: – Սա կարելի է պատմական իրադարձություն համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան,- նշում է Զարուհի Բաթոյանը,- Ես կարող եմ երկար գրել այն ճանապարհի մասին, որը անցել եմ հաշմանդամություն […]

Կարդալ ամբողջը

Զարուհի Բաթոյանը հրապարակել է նախարարի պաշտոնում իր գործունեության հաշվետվությունը

Հարգելի՛ հայրենակիցներ, 22 ամիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարգավիճակում ծառայելուց հետո, վարչապետի որոշմամբ, նոյեմբերի 20-ին ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Այդ կարճ ժամանակահատվածում ինձ համար պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և ջանքեր ուղղել նրա բարեկեցությանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը, իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ծառայությունների բարելավմանն ու ավելացմանը։ Ինձ համար սկզբունքային է եղել մարդակենտրոն քաղաքականություն […]

Կարդալ ամբողջը

Զարուհի Բաթոյանը` Երևանի ավագանու անդամ

2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքը ստացել է 21 տոկոս ձայն կամ 70731 քվե։ Երևանի ավագանիում դաշինքը կունենա 14 մանդատ։ Դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը չգնաց ավագանի, ինչի արդյունքում մանդատ ստացավ Զարուհի Բաթոյանը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է […]

Կարդալ ամբողջը

Հայաստանի կառավարության զեկույցը ՄԱԿ-ի կոմիտեին

Զարուհի Բաթոյանը մասնակցեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման մասին ՀՀ կառավարության զեկույցի դիտարկմանը, որը տեղի ունեցավ մարտի 25-30-ը ՄԱԿ-ում (Ժնև): Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն https://www.cialissansordonnancefr24.com/ մինչ դիտարկումը լսեց հասարակական կազմակերպություններին: Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ներկայացնում էին՝ Զարուհի Բաթոյանը («Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»), Մուշեղ Հովսեփյանը («Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ), Արմեն Ալավերդյանը («Ունիսոն» […]

Կարդալ ամբողջը